Հոդվածներ

Ապրանքների մատակարարում:

21 Մայիսի, 2020

Վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում պատասխանել է հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք մի կողմի` էլեկտրոնային եղանակով դուրս գրված և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված (հաստատված) հարկային հաշիվը կարող է դիտվել բավարար կողմերի միջև մատակարարման իրավահարաբերության առկայության փաստը հաստատված որակելու համար, եթե այդ հաշվի վրա դրված է մյուս կողմի` այդ հաշիվն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային ստորագրությունը:

Իմացեք ավելին

Անփողության հիմքով փոխառության պայմանագրի վիճարկումը:

18 Մայիսի, 2020

Պարտավորության նորացման դեպքում, ի հավաստումն գործարքի կնքման փաստի, չի պահանջվում (կամ չի ենթադրվում) որևէ գույքի կամ դրամական միջոցի փոխանցում, այլ դրա կնքման համար անհրաժեշտ է կողմերի փոխադարձ կամահայտնությունը տվյալ գործարքի բոլոր էական պայմանների շուրջ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածը`անփողության հիմքով փոխառության պայմանագիրը վիճարկելու վերաբերյալ, տվյալ իրավիճակների համար կիրառելի չէ:

Իմացեք ավելին

Խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքի առանձնահատկությունները:

16 Մայիսի, 2020

Խաբեությունը գործարքի կողմերից մեկի գիտակցաբար դրսևորած անբարեխիղճ վարքագիծն է՝ ուղղված նրան, որ գործարքի մյուս կողմն իր համար ձեռնտու պայմաններով կնքի գործարքը: Գործարքի կնքման մեջ շահագրգռված, անբարեխիղճ կողմն իր մեղավոր գործողություններով մյուս՝ տուժող կողմի մոտ ստեղծում է իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա:

Իմացեք ավելին

Գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավունքը:

14 Մայիսի, 2020

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու նախադրյալներին այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գույքը ձեռք է բերվել այն օտարելու լիազորություն չունեցող անձից (քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0056/02/13):

Իմացեք ավելին

Արտակարգ դրությունը երկարաձգվելու է, առանց դիմակ փողոց դուրս գալ չի թույլատրվի:

13 Մայիսի, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան ասել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է։ Այն դիտարկմանը, որ արտակարգ դրությունը, եթե թողնում ենք, բայց տրանսպորտ չկա, ինչպ՞ս է լինելու, Փաշինյանը պատասխանել է.

Իմացեք ավելին

Ճանապարհային ոստիկանությունը կիրականացնի ծածուկ ծառայություն:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։

Իմացեք ավելին

ՃՈ ստորաբաժանումներում մայիսի 11-ից կիրականացվեն մի շարք գործողություններ:

10 Մայիսի, 2020

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 11-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները.
1. մաշված, անընթեռնելի դարձած կամ վնասված վարորդական վկայականների (այդ թվում՝ ժամկետը չլրացած) փոխարինում նորով.

Իմացեք ավելին

ՃՈ-ն հիշեցնում է քրեական պատասխանատվություն առաջացնող պահանջները:

9 Մայիսի, 2020

Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է առաջացնում՝ 1․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը,

Իմացեք ավելին

5000 դրամը չգերազանցող գումարը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն

8 Մայիսի, 2020

Վճռաբեկ դատարանը գտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված գողության հասարակ հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի` հափշտակության զգալի չափի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր 2019 թվականի փետրվարի 7-ին թիվ ՍԴ1/0016/01/16 արտահայտել է իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

Իմացեք ավելին
Call Now