Արտակարգ դրությունը երկարաձգվելու է, առանց դիմակ փողոց դուրս գալ չի թույլատրվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան ասել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է։ Այն դիտարկմանը, որ արտակարգ դրությունը, եթե թողնում ենք, բայց տրանսպորտ չկա, ինչպ՞ս է լինելու, Փաշինյանը պատասխանել է.«Հիմա ուզում ենք բացենք, բայց արտակարգ դրությունը հետևյալի համար է պետք այս փուլում, որ եթե Աստված չանի պետք լինի որոշ բնակավայրեր փակել, կարողանանք փակել: Այսինքն՝ մեր պլանն այս է՝ արտակարգ դրությունը երկարացնենք, բայց սահմանափակումները բ չանենք: Մտածում ենք խստացնենք, որ փողոց առանց դիմակի դուրս գալ չթույլատրվի»։

Call Now