ՀՀ կառավարության 2014 թվականի 23 ապրիլի N 460-Ն որոշմամբ սահմանված է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը:
Համաձայն այս որոշման Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
Վճռաբեկ դատարանն թիվ ԵԿԴ/0441/02/16 քաղաքացիական գործով անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.
1)Ինչպիսի՞ վարչական և դատավարական գործողությունների միջոցով անձը կարող է իրացնել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր իրավունքը,
2)ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցապահանջի հիման վրա հարուցված գործն ընդդատյա է արդյո՞ք ընդհանուր իրավասության դատարանին:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից լրիվ կամ մասնակիորեն մերժվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել իր խախտված իրավունքների ինչպես վարչական, այնպես էլ դատական պաշտպանության:
Սահմանադրական դատարանը որոշել է. Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:
Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:
«Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցության արդյունքում և ԱՄՆ ՄԶԳ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգերի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Արդարադատության նախարարությունը, դատական և իրավական բարեփոխումների շրջանակում, առաջիկայում նախատեսում է ներդնել նաև սնանկության, վարչական, քաղաքացիական և քրեական գործերով էլեկտրոնային համակարգեր:
Թիվ ԵՇԴ/0133/04/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.
1) Արդյո՞ք սնանկ ճանաչելու մասին վճռի հիմքում դրված դատական ակտը վերացվելու պայմաններում գործի նոր քննության ժամանակ հարկադրված սնանկության դիմումի քննության համար կարող են էական նշանակություն ունենալ պարտապանին՝ սնանկ ճանաչելու դիմումում չնշված այլ պարտավորությունները:
2) Պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը հետագայում, մասնավորապես` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով
ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է մատակարարման պայմանագրի առարկայի հանձնման պահին՝ արձանագրելով, որ մատակարարման պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի մատակարարը գնորդին հանձնի պայմանագրով նախատեսված ապրանքները, իսկ գնորդը դրանք ընդունի:
Իրավատիրոջ համար այս պայմանագրի առավելությունը կայանում է նրանում, որ վերջինս ներդրումներ չի կատարում շուկա մուտք գործելու համար: Սա հնարավորություն է տալիս առանց հավելյալ ներդրումների՝ իր բացառիկ իրավունքների տրամադրմամբ ընդյալնելու իր գործունեության ցանցը և անմիջական հսկողության իրականացմամբ ապահովելու ապրանքների ակտիվ շրջանառությունը: Բացասական կողմը կայանում է նրանում, որ ֆրանչայզերը կրում է մեծ ֆինանսական և ռեպուտացիոն ռիսկեր, եթե հանկարծ Օգտագործողը գործի ոչ բարեխիղճ:
Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրված այն մեկնաբանությունը, ըստ որի՝ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից առգրավված գույքը վերադարձնելու դեպքում վաճառողը պարտավոր չէ գնորդին հատուցել առգրավման հետևանքով առաջացած վնասները, համահունչ չէ Սահմանադրության 60, 61 և 75-րդ հոդվածների պահանջներին:
ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱԴԴ/3614/02/15 քաղաքացիական գործի շրջանականերում պատասխանել է հետևյալ հարցադրումներին.
1) Արդյո՞ք աշխատանքային պայմանագրով պետք է սպառիչ սահմանվեն աշխատողի աշխատանքային գործառույթները,
2) ի՞նչ ձևով, եղանակով և կարգով կարող են գործատուի կողմի հանձնարարություններ տրվել աշխատողին,
3) ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ աշխատողի նյութական պատասխանատվության համար: