Մեր մասին

Արմեն Հակոբյան

Հիմնադիր Տնօրեն

Ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքում:Մասնագիտությամբ իրավաբան է: Մասնագիտացումը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածություն: Մագիստրոսական թեզի թեման՝ Երևանի քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման համակարգում:

Գրիգորի Վարդանյան

Փաստաբան

Ծնվել է 1987թ. դեկտեմբերի 17-ին Կապան քաղաքում: Մասնագիտությամբ՝ իրավագետ: Մասնագիտացումը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածություն

Արթուր Քամալյան

Փաստաբան

Ծնվել 1991 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքում: Մասնագիտությամբ իրավագետ: Մասնագիտացումը՝ քաղաքացիաիրավական և վարչաիրավական ուղղվածություն:

Արմեն Թևանյան

Իրավաբան

Ծնվել է 1988թ․ հունվարի 18-ին։ Սովորել է Լ.Սարգսյանի անվան բժշկական ուսումնարանի ատամնատեխնիկական ֆակուլտետում, Մ.Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մասնագիտացումը՝ քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ։

Ռոզա Ամիրովա

Իրավաբան

Ծնվել է 1997թ․ օգոստոսի 20-ին Երևան քաղաքում։ Մասնագիտացումը՝ քաղացիաիրավական ուղղվածությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման «Քաղացիաիրավական պայմանագրերի մեկնաբանման խնդիրները․ իրավական կարգավորումը և իրավակիրառ պրակտիկան ՀՀ-ում և ՌԴ-ում»։

Կարինե Բուռանյան

Գործավար

Ծնվել է 1972թ․ հուլիսի 25-ին Երևան քաղաքում։ Առաջին մասնագիտությամբ հանդիսանում է մատենագետ է, երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան։

Գայանե Միրզոյան

Իրավաբան

Ծնվել է 01.10.1987 թվականին, Երևան քաղաքում: Մասնագիտությամբ իրավաբան է: Մասնագիտացումը` քաղաքացիաիրավական և քրեական ուղղվածություն:

«Լեգալ Էքսպերտ»

«Լեգալ Էքսպերտ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2009 թվականին.
Պետական գրանցման համար՝ 286.110.07407
Պետական գրանցման վկայական` 03 Ա 086580, ք.Երևան, Մաշտոցի 14/60

«Լեգալ Էքսպերտ»-ը փորձառու մասնագետներով համալարված գրասենյակ է, որն առաջարկում է պատշաճ իրավաբանական խորհրդատվության ծառայություններ և բարձր մակարդակի փորձաքննություն՝ ժամանակակից կազմակերպությունների (այդ թվում միջազգային), պետական մարմինների և անհատների պահանջներին համապատասխան: Մեր արհեստավարժ իրավաբանները քաջ ծանոթ լինելով իրավական ոլորտի նորարարություններին երաշխավորում են իրենց մատուցած ծառայությունների որակը` առաջարկելով մասնագիտական փորձաքննություն, իրավական, տնտեսական և ֆինանսական խորհրդատվություն:

Ինչու՞ «Լեգալ Էքսպերտ»

  • Միջազգայնորեն վերապատրաստված լավագույն իրավաբան մասնագետներ։
  • Գործունեության ոլորտների մշտական ընդարձակում։
  • Սերտ կապեր Արևելյան Եվրոպայի և Հարավային Ամերիկայի, Հունաստանի, Ռուսաստանի, Իտալիայի և այլ երկրների իրավաբանական ֆիրմաների հետ։
  • Երբ պահանջում են հանգամանքները, գրասենյակը նաև պատվիրում է արտաքին խորհրդատուների ծառայություններ, որոնք մատուցում են առաջատար հայկական և արտասահմանյան փորձագետները։
  • Այցելուի պահանջները բավարարող արդյունք՝ պահպանելով հույժ գաղտնիություն։

Վճարման քաղաքականություն

Մեծ և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ապահովում ենք բազմակողմանի խորհրդատվությամբ` շահավետ գնային տարբերակներով: Գնային ճկուն համակարգը թույլ է տալիս ընտրել վճարման ձևը՝

1) ֆիքսված հոնորար (անկախ գործարքային ելքի արդյունքից),

2) ժամավճար, պայմանագրային վճար,

3) վերոնշյալ երեքի համադրումը:

Վճարումները պայմանագրային են` ըստ ՀՀ գործարար շրջանառության:

Առաքելություն

Մեր գրասենյակի առաքելությունն է՝ հասարակության մեջ իրավագիտակցության բարձրացումը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում արդյունավետ պաշտպանության իրավունք, այդ իսկ պատճառով Լեգալ Էքսպերտ գրասենյակի իրավաբան մասնագետները ստանձնում են անհատի և իրավաբանական անձանց շահերի պաշտպանության առաքելությունը:

Call Now