Փաստաբանական գրասենյակը ստեղծված է պաշտպանելու իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Լեգալ Էքսպերտ» փաստաբանական գրասենյակը ապահովում է ներկայացուցչություն տարբեր ատյաններում և խորհրդատվություն մի շարք ոլորտներում: Բոլոր ծառայությունները, համեմատած մյուս գրասենյակների, մատուցվում են խելամիտ սակագներով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալ տնտեսական վիճակը:
ՀՀ կառավարության 2014 թվականի 23 ապրիլի N 460-Ն որոշմամբ սահմանված է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը:
Համաձայն այս որոշման Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
Վճռաբեկ դատարանն թիվ ԵԿԴ/0441/02/16 քաղաքացիական գործով անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.
1)Ինչպիսի՞ վարչական և դատավարական գործողությունների միջոցով անձը կարող է իրացնել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր իրավունքը,
2)ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցապահանջի հիման վրա հարուցված գործն ընդդատյա է արդյո՞ք ընդհանուր իրավասության դատարանին:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից լրիվ կամ մասնակիորեն մերժվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել իր խախտված իրավունքների ինչպես վարչական, այնպես էլ դատական պաշտպանության:
Սահմանադրական դատարանը որոշել է. Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:
Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:
Դարձե՛ք անդամ և ստացեք հնարավորություն օգտվել հատուկ մշակված փաթեթներից։