Քրեական իրավունք

Քրեական իրավունքը իրավունքի հնագույն դասական ճյուղերից է. այն կարգավորում է հասարակական հարաբերություններ, որոնք ուղղված են հանցավոր ոտնձգություններից անձի նրա իրավունքների և ազատությունների հասարակության և պետության շահերի պաշտպանությունը։ Քրեական իրավունքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական այնպիսի նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են թե հանրորեն վտանգավոր որ արարքներն են հանցագործություն և ինչպիսի պատիժներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ են կիրառվում հանցանք կատարած անձանց նկատմամբ, սահմանում են քրեական պատասխանատվության հիմքը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ու պատժիչ ազատելու կարգն ու պայմանները։ Մեր մասնագետները կաջակցեն Ձեզ հետևյալ ոլորտներում՝

• քրեական իրավախախտումներ կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց (օրինական ներկայացուցիչներին) խորհրդատվության տրամադրում,

• փաստաբանի մասնակցության ապահովվում նախաքննական մարմիններում,

• փաստաբանի մասնակցություն դատական նիստերին,

• դատավճիռների բողոքարկում,

• քրեական գործով տուժող ճանաչված անձանց շահերի  պաշտպանություն:

 

 

Call Now