Քաղաքացիական իրավունք
Քաղաքացիական իրավունք, գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։ Քաղաքացիական օրենսդրությունը քաղաքացիական հարաբերությունների կարգավորումն ապահովող համապարտադիր վարքագծի կանոններ սահմանող նորմատիվ ակտերի այն ամբողջությունն է, որը կազմում է իրավունքի հիմքը և կանխորոշում է նրա բնույթը։ Գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների մեծ շրջանակ։ Սակայն քաղաքացիական իրավունքը կարգավորում է այդ շրջանակի մի մասը միայն։
Մեր մասնագետները կաջակցեն Ձեզ հետևյալ ոլորտներում՝
• սեփականության իրավունքի ձեռք բերման և օտարման, անշարժ գույքի վարձակալության, նվիրատվության, ժառանգության և գրավի հարցերով խորհրդատվություն, հայցադիմումների կազմում, ներկայացուցչություն դատական ատյաններում, նոտարական գրասենյակներում և այլ պետական ու տեղեկան ինքնակառավարման մարմիններում,
• քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող բոլոր տիպի պայմանագրերի կազմում: