Հոդվածներ

Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

5 Հունիսի, 2020

Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո: Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ:

Իմացեք ավելին

Եվս 9 ոլորտի աշխատակիցներ կօգտվեն կառավարության աջակցության 8-րդ ծրագրից:

4 Հունիսի, 2020

Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։ Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։

Իմացեք ավելին

Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը ընտանեկան իրավունքի իրավակարգավորումների վերաբերյալ:

1 Հունիսի, 2020

Վճռաբեկ դատարանն թիվ ԵԿԴ/0779/02/10 քաղաքացիական գործով անդրադարձել է հետևյալ հարցադրումներին.
1) Արդյո՞ք ամուսինների միջև կնքված համաձայնությունը, որի առարկան հստակ չէ, կարող է հիմք հանդիսանալ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում ամուսիններից մեկի իրավունքի դադարման համար,
2) արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի օտարման պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ բաժնեմասի նկատմամբ իրավունքի ծագման համար, եթե պայմանագրից

Իմացեք ավելին

Առաջարկվում է Վճռաբեկ դատարանում ներդնել գրավոր ընթացակարգով բողոքները քննելու հնարավորություն:

29 Մայիսի, 2020

«Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է Վճռաբեկ դատարանում ներդնել գրավոր ընթացակարգով վարչական և քրեական գործերով բողոքները քննելու հնարավորություն՝ առանց նիստ հրավիրելու, ինչը ներկայում արտակարգ դրության պայմաններում արդյունավետ կերպով կիրառվում է քաղաքացիական գործերի քննության դեպքում։

Իմացեք ավելին

Վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում կողմերի ստացածը հետ վերադարձնելը:

27 Մայիսի, 2020

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարձակալության պայմանագրի անվավերության դեպքում վարձատուն իրավունք ունի պահանջել գույքը բնեղենով, ինչպես նաև որպես վարձակալության պայմանագրի անվավերության հետևանք գույքի փաստացի տիրապետման ամբողջ ժամանակահատվածի համար գույքից օգտվելու արժեքը՝ այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:

Իմացեք ավելին

ՊԵԿ հաշվետվությունների համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն:

26 Մայիսի, 2020

Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն: Բջջային հեռախոսի օգնությամբ կատարվող նույնականացման շնորհիվ կրճատվել է հաշվետվությունը ստորագրելու և հարկային մարմին ուղարկելու գործընթացը: Պարզապես անհրաժեշտ է բջջային օպերատորներից ձեռք բերել համապատասխան բջջային քարտը և դնելով հեռախոսի մեջ` ակտիվացնել ստորագրությունը:

Իմացեք ավելին

Պետությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին:

25 Մայիսի, 2020

Կառավարության  նիստում հաստատվել է «Երեխա ունեցող ընտանիքների  բնակարանային ապահովության պետական աջակցության  2020-23 թթ.  ծրագիրը»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ ծրագրերը երեքն են.
«Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է մարզային բնակավայրերում՝ բնակարան ձեռք բերելու համար: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի  ֆինանսավորմանը:

Իմացեք ավելին

Դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 100.000 դրամից դարձել է 10.000 դրամ:

22 Մայիսի, 2020

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում եղել է մեկ հարց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Դրանով առաջարկվում է մեղմացնել ազատ տեղաշարժման պահանջը խախտելու համար նախատեսված տուգանքի չափը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դիմակ կրելու պահանջին: Եթե գործող կարգավորումներով պահանջը խախտելու դեպքում տուգանքը 100-250 հազար է, առաջարկվող օրինագծով այն նվազել է՝ դառնալով 10.000 դրամ:

Իմացեք ավելին

Ապրանքների մատակարարում:

21 Մայիսի, 2020

Վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0724/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում պատասխանել է հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք մի կողմի` էլեկտրոնային եղանակով դուրս գրված և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված (հաստատված) հարկային հաշիվը կարող է դիտվել բավարար կողմերի միջև մատակարարման իրավահարաբերության առկայության փաստը հաստատված որակելու համար, եթե այդ հաշվի վրա դրված է մյուս կողմի` այդ հաշիվն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային ստորագրությունը:

Իմացեք ավելին
Call Now