Հոդվածներ

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը կարող է կիրառվել միայն 3-4 ամիս հետո

7 Մայիսի, 2020

Եթե Հայաստանում որեւէ պաշտոնատար անձ ունի գույք, որը զգալիորեն թանկ է, քան նա կարող էր իրեն թույլ տալ իր օրինական եկամուտի հաշվին, ապա այն բռնագանձվում է: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ կառավարության 2019 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Իմացեք ավելին

Գործատուները պետք է աշխատողների փոխարեն վճարեն դրոշմանիշային վճարները

2 Մայիսի, 2020

Աշխատող քաղաքացիների աշխատավարձերից յուրաքանչյուր ամիս գանձվում է 1000 դրամ, տարեկան՝ 12․ 000 դրամ։ Ըստ օրենքի 10-րդ հոդվածի դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով և օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում։

Իմացեք ավելին

Ազատ տեղաշարժման սահմանափակումները կհանվեն, բայց տրանսպորտը չի աշխատի

1 Մայիսի, 2020

Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված

Իմացեք ավելին

Փաստաբանին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնելու մասին օրենքի նախագիծը չի ընդունվել

28 Ապրիլի, 2020

27.04.2020թ. տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսում էր քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման ժամանակ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, ինչպես նաև կապված նրա լիազորությունների իրականացման հետ վերջինիս վիրավորելը և զրպարտելը:

Իմացեք ավելին

ՀՀ Վարչական դատարանի հետաքրքիր որոշումը:

26 Ապրիլի, 2020

Այս գործով, իրավական արժեքներով մտածող Դատավորները հիմք են ընդունել պոզիտիվ իրավունքում չամրագրված, սակայն դեռևս Հ. Հրոցիոսի կողմից ձևավորված և հետագայում լայն տարածում ստացած «Արգելող նորմը վերացնում է լիազորող նորմը» կոլիզիոն կանոնը (այն կիրառվում է միայն հանրային իշխանության մարմինների միջև առկա հանրային իրավահարաբերություններում):

Իմացեք ավելին

Հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը:

23 Ապրիլի, 2020

Պարետի նոր որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4024.pdf) փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Իմացեք ավելին

Բանկ չներկայանալը չի ենթադրում,որ կենսաթոշակառուն թոշակից հրաժարվել է

22 Ապրիլի, 2020

Հայաստանի տարածքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում վիճահարույց է։

Իմացեք ավելին

Ո՞ր միջոցառումներից կարող է օգտվել փաստաբանական ընկերությունը

21 Ապրիլի, 2020

Մեր ընկերության հարցմանն ի պատասխան Փաստաբանների պալատը պարզաբանել է, որ գործատու փաստաբանական ընկերությունները կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման համար նախատեսված ՀՀ կառավարության կողմից հաստատված միջոցառումների ծրագրերից կարող են օգտվել հինգերորդից։

Իմացեք ավելին

«ՀՀ դատական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները:

20 Ապրիլի, 2020

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի 30-ին:

Իմացեք ավելին
Call Now