Ո՞ր միջոցառումներից կարող է օգտվել փաստաբանական ընկերությունը

Մեր ընկերությունը ներկայացրել է դիմում ՀՀ Փաստաբանների պալատ և խնդրել է պարզաբանել, թե փաստաբանական գրասենյակի աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու դեպքում գործատու փաստաբանական ընկերությունը ո՞ր միջոցառումներից կարող է օգտվել:
Ըստ Փաստաբանների պալատի պատասխանի՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման համար ՀՀ կառավարության կողմից հաստատված միջոցառումների ծրագրերից որևէ մեկի շրջանակներում միջոցառում փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար հատուկ չի առանձնացվել:
Ընդ որում, միջոցառումներից որևէ մեկի համար աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու հանգամանքն ուղղակիորեն նշանակություն չունի աջակցություն տրամադրելու հարցում, սակայն, օրինակ, 5-րդ միջոցառման շրջանակներում միանվագ դրամաշնորհի ձևով տրամադրվում է օժանդակություն այն տնտեսվարողներին, որոնք 2020թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատող և նշված ընկերությունների վճարված փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Call Now