Փաստաբանին վիրավորելն ու զրպարտելը քրեականացնելու մասին օրենքի նախագիծը չի ընդունվել
Քննարկման ժամանակ առարկության փաստարկի վերաբերյալ ներկայացված հակափաստարկների համաձայն՝
— Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ի 1577(2007) բանաձևով ոչ թե անիրավաչափ է համարվում զրպարտության քրեականացումը, այլ զրպարտության համար ազատազրկումը՝ որպես քրեական սանկցիա սահմանելն ու կիրառելը, ինչպես նաև պահանջվում է կենսունակ պաշտպանական երաշխիքներ սահմանել զրպարտության համար հանրային կամ մասնավոր կարգով մեղադրվողների համար ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական վարույթների ընթացքում.
— ՀՀ քրեական օրենսգիրքն (344-րդ հոդված) արդեն իսկ դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը համարում է հանցագործություն.
— ՀՀ քրեական օրենսգիրքը (333.2-րդ հոդված) մարդու իրավունքների պաշտպանին վիրավորելը համարում է հանցագործություն:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դեմ ձայներով չի ընդունել նախագիծը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ նախագիծը նպատակ էր հետապնդում նախատեսել անհրաժեշտ իրավական մեխանիզմներ փաստաբանի մասնագիտական գործունեության անկաշկանդ իրականացման համար, ինչն առաջին հերթին բխում է փաստաբանի վստահորդի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից: Վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, ինչը չի կարող բացասաբար չազդել փաստաբանների կողմից տրամադրվող իրավական օգնության որակի վրա, դրանով իսկ խախտելով (խախտման վտանգ ստեղծելով) վերջիններիս վստահորդների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: