Գործատուները պետք է աշխատողների փոխարեն վճարեն դրոշմանիշային վճարները

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում (1000 դրամների) դրամական միջոցները հավաքվում են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն։
Աշխատող քաղաքացիների աշխատավարձերից յուրաքանչյուր ամիս գանձվում է 1000 դրամ, տարեկան՝ 12․ 000 դրամ։ Ըստ օրենքի 10-րդ հոդվածի դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով և օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում։
Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն․
1. Դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել՝
-աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
-աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
-ՀՀ հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը.
-նոտարները.
-աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց.
-աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց:
2. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում`
-սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերում նշված այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա հաշվեգրված եկամուտ.
-սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված այն անձինք, որոնք տվյալ հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական կամ նոտարական գործունեությունից կամ այլ հիմքով եկամուտներ չեն ստացել:
3. Դրոշմանիշային վճար չեն վճարումսույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և պարտադիր այլ վճարները նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են`
-ՀՀ պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն` ՀՀ պետական բյուջեից.
-տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն` համապատասխան համայնքի
-այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին։

Call Now ButtonCall Now