ՀՀ Վարչական դատարանի հետաքրքիր որոշումը:

ՀՀ վարչական դատարանը 07.04.2020թ. Թիվ ՎԴ/2041/05/20 որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչ. դատ. օր-ի Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի միջև առկա կոլիզիայի հաղթահարման օրենսդրական միջոց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում սահմանված չէ, որպիսի պայմաններում, որոշել է այդ դրույթների հակասությունը հաղթահարել իրավաբանական ԴՈԿՏՐԻՆԻ դրույթներին և իրավունքի տվյալ ճյուղին հատուկ սկզբունքներին համահունչ:
Այս գործով, իրավական արժեքներով մտածող Դատավորները հիմք են ընդունել պոզիտիվ իրավունքում չամրագրված, սակայն դեռևս Հ. Հրոցիոսի կողմից ձևավորված և հետագայում լայն տարածում ստացած «Արգելող նորմը վերացնում է լիազորող նորմը» կոլիզիոն կանոնը (այն կիրառվում է միայն հանրային իշխանության մարմինների միջև առկա հանրային իրավահարաբերություններում):
Դատարանի գնահատմամբ այն դեպքում, երբ նորմով մի կողմից իրավասահմանող, թույլատրող դրույթ է նախատեսվում, մյուս կողմից՝ արգելում կամ սահմանափակում նույն հարաբերությունը և նորմի հասցեատերը հանրային իշխանության մարմին է, ապա առաջնություն պետք է տալ արգելող, սահմափակող նորմին, քանզի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները պետք է իրավական որոշակիություն ունենան, ուստի ամեն դեպքում երբ, մի նորմով լիազորություն սահմանվի, մյուսով՝ սահմանափակվի և սուբյեկտն առաջնորդվի լիազորող նորմով, ապա իրավական որոշակիությունը խաթարվում է:

Call Now