Դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 100.000 դրամից դարձել է 10.000 դրամ:
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում եղել է մեկ հարց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Դրանով առաջարկվում է մեղմացնել ազատ տեղաշարժման պահանջը խախտելու համար նախատեսված տուգանքի չափը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դիմակ կրելու պահանջին: Եթե գործող կարգավորումներով պահանջը խախտելու դեպքում տուգանքը 100-250 հազար է, առաջարկվող օրինագծով այն նվազել է՝ դառնալով 10.000 դրամ: