ՃՈ-ն հիշեցնում է քրեական պատասխանատվություն առաջացնող պահանջները:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես, քրեական պատասխանատվություն է առաջացնում՝
1․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ավելի խիստ,
2․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում ավելի խիստ,
3․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տրանսպորտային միջոցներ վարելը,
4․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը,
5․ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը։ Հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության պահանջները: