Ի.-ն տանը չի եղել, դատարանից ծանուցագիր են բերել և թողել տան դռան առաջ, արդյո՞ք դա թույլատրելի է:
Ոչ, թույլարտելի չէ: Ծանուցագիրը պետք է հանձնեն անմիջապես Ի.-ին: Ծանուցագիրը կարող է համարվել անմիջապես հանձնված այն դեպքում, երբ այն ստանում և ստանալու կամ ստանալուց հրաժարվելու մասին համապատասխան թղթի վրա ստորագում է Ի.-ն:
Դ.-ն բացակայում է ՀՀ տարածքից և ինքնուրույն չի կարող դիմել դատարան: Ինչպե՞ս նա կարող է պաշտպանել իր շահերը:
Երբ Դ.-ն անձամբ չի կարող դիմել դատարան և պաշտպաել իր շահերը, այդ դեպքում կարող է լիազորել համապատասխան թույլատվություն ունեցող անձի՝ փաստաբանի, ով կներկայացնի Դ.-ին դատարանում: