Հարկադիր ծառայություն մասին

Թույլատրվու՞մ է արդյոք պարտապանին պատկանող միակ բնակարանի (կացարանի) վրա բռնագանձում տարածել։

2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> և <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն՝պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար: Իսկ եթե միակ բնակարանն իրացվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը կվերադարձվի պարտապանին:

Այս կանոնները չեն գործելու այն դեպքերում, երբ.

— բնակարանը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, 

— բավարարվում են ալիմենտայինկյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառվածվնասների հատուցման պահանջները:

Նշված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2017թ. հուլիսի 13-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը, այն է՝ 4.900.000 ՀՀ դրամ:

Քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է նշված որոշման 1-ին մասով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:

Նշված փոփոխությունը տարածվելու՞ է նախկինում հարուցված կատարողական վարույթներով պարտապաններին պատկանող միակ բնակարանի (կացարանի) վրա։

Նշված փոփոխությունը տարածվում է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա: Այսինքն՝ մինչև 01․03․2017թ․ հարուցված կատարողական վարույթներով պարտապանին պատկանող միակ բնակարանը համարվում է բռնագանձման ենթակա գույք։

Ի՞նչ եղանակով է հնարավոր տեղեկանալ հարուցված կատարողական վարույթների և հարկադիր կատարողի կողմից կիրառված արգելանքների մասին:

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց անմիջապես հետո պարտավորության չափով արգելանք է դնում պարտապանի գույքի և/կամ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին։

Պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքի մասին պարտապանը կարող է տեղեկանալ մինչև համապատասխան փոստային ծանուցումը ստանալը, եթե օգտվում է հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի վրա առկա Telegram Messenger հավելվածից: Վերջինիս միջոցով կապ է հաստատվում ԴԱՀԿ բոտ-ի հետ, և օգտատերը, հավաքելով Հանրային ծառայությունների համարանիշը՝ ՀԾՀ-ն (սոցիալական քարտի 10 նիշանոց թիվը), վայրկյանների ընթացքում կարող է ստանալ տեղեկություն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների, յուրաքանչյուր նոր հարուցված կատարողական վարույթի, արգելանքների կիրառման և դրանց վերացման մասին։

Ի՞նչ անել, եթե աշխատավարձը և այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ:

Պարտապանի բանկային հաշիվների վրա արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունի` արդյոք այդ հաշիվներով պարտապանը աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե ոչ: Ուստի, եթե քաղաքացու աշխատավարձը կամ այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ, ապա դրանց վրա կիրառված արգելադրումը լրիվ կամ մասնակցի վերացնելու համար անհրաժեշտ է հարկադիր կատարողին ներկայացնել աշխատանքի վայրից (կամ այլ եկամուտ վճարողից) տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի նաև աշխատավարձի (եկամտի) չափը, բանկը, որի միջոցով ստանում է աշխատավարձը (եկամուտը), և այն հաշվեհամարը (գործատուի կամ այլ եկամուտ վճարողի հաշվեհամարը), որից փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը:

Ի՞նչպես կարելի է պարզել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հասցեները և հեռախոսահամարները:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հասցեները և հեռախոսահամարները քաղաքացին կարող է գտնել Ծառայության www.harkadir.am կայքի հասցեներ և հեռախոսահամարներ բաժնից, կամ տեղեկանալ՝ զանգահարելով Ծառայության թեժ գիծ 060-570-435 հեռախոսահամարով:

Որտե՞ղ կարող է քաղաքացին վճարել կատարողական վարույթով բռնագանձման ենթակա գումարը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ քաղաքացին կարող է կատարել վճարումներ՝ ըստ հարուցված կատարողական վարույթների: Վճարումներ կարող են կատարվել ինչպես բանկերի, IDRAM-ի, այնպես էլ EASYPAY-ի, TELCELL-ի ու MOBIDRAM-ի տերմինալների միջոցով:

Ի՞նչ անել, եթե քաղաքացին կատարել է կրկնակի վճարում:

Քաղաքացու կողմից կրկնակի վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացնել վճարման անդորրագրերի պատճենները, որոնց հիման վրա քաղաքացին ավել վճարած գումարը կարող է հետ ստանալ առձեռն կամ բանկային փոխանցմամբ, եթե ներկայացվել է համապատասխան հաշվեհամար:

Ի՞նչ է կատարողական գործողությունների կատարման ծախսը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66‑րդ հոդվածի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:

Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են.

Ումի՞ց է բռնագանձվում կատարողական գործողությունների կատարման ծախսը։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67‑րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից.ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100 000 ՀՀ դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով,բ) 10 000 ՀՀ դրամից մինչև 100 000 ՀՀ դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթիկատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5 000 ՀՀ դրամի չափով,գ) մինչև 10 000 ՀՀ դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:

Ո՞ր դեպքերում կատարողական գործողությունների կատարման ծախս չի բռնագանձվում։

Կատարողական գործողությունների կատարման ծախս չի բռնագանձվում ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով՝ ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67‑րդ հոդվածի 2-րդ մասի:

Call Now