Ի՞նչ հանգամանքների հիման վրա է որոշվում ապահովագրության համար սահմանված վճարը:
ԱՊՊԱ պայմանագրի գումարը փոփոխական է, ինչը կախված էորոշակի պայմաններից, օրինակ` ավտոմեքենայի մակնիշից, վարորդի տարիքից, վարորդական ստաժից, մեքենայի շարժիչի հզորությունից, ապահովագրելու տևողությունից, վճարման եղանակից և այլն:
Ն.-ն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասել է իր մեքենան: Ե՞րբ կարող է Ն.-ն դիմել պատահարի հետևանքով իր կրած վնասների դիմաց հատուցում ստանալու համար:
Ն.-ն կամ նրա իրավահաջորդը կարող է իր համապատասխան հատուցումը ստանալու համար դիմել ապահովագրական պատահարի օրվա անցնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:
ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են երրորդ անձանց վնասները՝ նրանց ավտոմեքենային հասցված վնասները, դրանցում գտնվող և տուժած անձին պատկանող գույքին հասցված վնասը, տուժած անձի առողջությանը հասցված վնասը, այն աշխատավարձը, որը նա չի ստացել պատահարի արդյունքում չաշխատելու հետևանքով, ինչպես նաև նրա մահվան հետևանքով վրա հասած վնասները:
Ի՞նչ անել, եթե կորցրել կամ վնասել եք ԱՊՊԱ պայմանագիրը:
Նման դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր եք գրավոր տեղեկացնել ապահովագրական ընկերությանը: Դիմումը կարող եք անձամբ հանձնել կամ ուղարկել ընկերության ներկայացուցչին կամ էլ հայտնել ապահովագրական գործակալին: Ապահովագրական ընկերությունը, ստուգելով պայմանագիրը կնքելու փաստը, պարտավոր է տրամադրել ԱՊՊԱ պայմանագրի կրկնօրինակը:
Ռ.-ն ցանկանում է ապահովագրել իր մեքենան, սակայն ապահովագրական ընկերությունը չի ցանկանում կնքել պայմանագիր Ռ.-ի հետ: Ո՞ր դեպքերում ապահովագրական ընկերությունը կարող է մերժել Ռ.-ին:
ՀՀ-ում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է իրեն դիմող յուրաքանչյուր անձի հետ, ով իրավունք ունի դիմել պայմանագրի կնքման համար, կնքել ԱՊՊԱ պայմանագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելը չի խախտում օրենքի պահանջները: