Մատակարարման և բեռնափոխադրման խնդիրներ
Մատակարարման պայմանագրով մատակարարը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող վաճառողը, պարտավոր է իր կողմից արտադրված կամ ձեռք բերված ապրանքը գնորդին փոխանցել ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործման կամ այլ նպատակների համար, որոնք չեն առնչվում անձնական, ընտանեկան, տնային և նման այլ օգտագործման հետ:Մատակարարման պայմանագիրը ամենատարածված քաղաքացիական պայմանագրերից մեկն է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս պայմանագրից բխող վեճերը դատական արբիտրաժային պրակտիկայում ամենատարածվածներից են: Մատակարարների՝ մատակարարելու (առաքելու) պարտավորության հետ կապված վեճերը դիտարկելիս ՝ դատարանները ուշադրություն են դարձնում ոչ միայն առաքման պայմանագրի ժամկետի ավարտին, այլև այն հանգամանքին, թե արդյո՞ք մատակարարը կարող է առաքել ապրանքը, այսինքն` ունի՞ այդպիսի հնարավորություն: Մենք առաջարկում ենք՝
• մատակարարման, բեռնափոխադրման պայմանագրերի ուսումնասիրություն, ռիսկերի գնահատում,
• մատակարարման պայմանագրերի կազմում,
• առաքման փաստաթղթերի ձևակերպում,
• բեռնափոխադրման պայմանագրերի կազմում,
• միջազգային բեռնափոխադրումների վերաբերյալ խորհրդատվություն,
• մատակարարման, բեռնափոխադրման պայմանագրերի կատարման ընթացքում պատճառված վնասի, այդ թվում՝ ապրանքներին հասցված վնասների հատուցում։