Աշխատանքային իրավունք
Աշխատանքային հարաբերությունների ոլորտում հաճախ կարող են առաջանալ կոնֆլիկտային իրավիճակներ: Այդպիսի դեպքերում և՛ աշխատակցին, և՛ գործատուին կարող է անհրաժեշտ լինել իրավունքների պաշտպանության կարիք: Հաճախ աշխատանքային վեճերի լուծումը հասնում է դատարան միայն այն պատճառով, քանի որ կողմերը չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Առանց համապատասխան իրավաբանական գիտելիքների, աշխատանքային վեճեր լուծելիս, քաղաքացու համար կարող են առաջանալ որոշ դժվարություններ։ Վեճերում արհեստավարժ իրավաբանը պաշտպանում է խախտված իրավունքները և օգնում է գտնել լուծում՝ նվազագույն կորուստներով: Աշխատանքային իրավունքի ոլորտում Legal Expert-ն առաջարկում է՝
• խորհրդատվություն գործատուներին կամ աշխատողներին աշխատանքային օրենսդրության վերաբերյալ,
• աշխատանքային պայմանագրերի կազմում,
• հրամանների կազմում,
• աշխատանքային պայմանագրում տեղ գտած ոչ իրավական դրույթների շտկում,
• աշխատանքային փոխհարաբերություններից ծագած վեճերով հայցադիմումների կազմում, իրավական օժանդակության ցուցաբերում, ներկայացուցչություն դատական ատյաններում: