Որտե՞ղ կարող է քաղաքացին վճարել կատարողական վարույթով բռնագանձման ենթակա գումարը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ քաղաքացին կարող է կատարել վճարումներ՝ ըստ հարուցված կատարողական վարույթների: Վճարումներ կարող են կատարվել ինչպես բանկերի, IDRAM-ի, այնպես էլ EASYPAY-ի, TELCELL-ի ու MOBIDRAM-ի տերմինալների միջոցով: