Ովքե՞ր են աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք:
Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձինք աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձինք են, ովքեր`
- մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների կողմից,
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալությանտարածքային կենտրոնների կողմից: