Ապառքի մարման նպատակով կատարված վճարումից որ պարտավորություններն են առաջնահերթ մարվում:
Անհրաժեշտ է առաջնորդվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի, Հավելված 1-ի 3.3 կետի դրույթներով, համաձայն որի` հարկ վճարողի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե հարկ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց հարկ վճարողի դիմումի, առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) գծով առկա հարկային պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` հարկի (հաստատագրված վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ հարկային այլ տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները: