Սահմանային չափերի վերաբերյալ կարող է արդյոք ճշտված տեղեկություններ ներկայացնել:
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով, ըստ որի Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար սույն հոդվածի և սույն օրենքի 30.1-րդ հոդվածի սահմանափակումները: