Համացանցի հասանելիությունը, տեղեկատվություն և գաղափարներ ստանալու ու տարածելու ազատությունը

Մեր օրերում համացանցը դարձել է մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու, յուրացնելու և տարածելու իրավունքի իրացման հիմնական միջոցներից մեկը։ Ավելին՝ հարկ է նաև նշել համացանցի դերի կարևորությունը խոսքի ազատության իրավունքի (սահմանված՝ Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հովածով) իրացման շրջանակներում։ Լինելով հասանելի անսահմանափակ թվով անձանց՝ այն հնարավորություն է տալիս տարածել և յուրացնել գրեթե ամեն տեսակի տեղեկատվություն։ Այս իրավիճակում կարևոր է ունենալ տվյալ ոլորտը կարգավորղ համապատասխան օրենսդրություն՝ թյուրիմացություններից և անձանց իրավունքներն ու ազատությունները խախտելուց խուսափելու համար։ Ցավոք, ՀՀ-ում տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրական համակարգված հիմքեր դեռ չկան։

Մինչդեռ, հետաքրքրություն են առաջացնում Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի նախադեպային որոշումները՝ համացանցի հասանելիության ոլորտի վերաբերյալ։ «Կալդա ընդդեմ  Էստոնիա» գործի (16 հունվարի 2016թ․) շրջանակներում բատնարկյալի կողմից ներկայացվել էր հայց՝ ընդդեմ իշխանությունների։ Վերջինումս նշվում էր, որ տվյալ անձին հասանելի չէին այնպիսի կայքեր, ինչպիսիք էին էստոնական իրավական կայքերը, Եվրոպական Խորհրդի կայքը։ Բանտարկյալի բողոքը կայանում էր նրանում, որ իրեն հասանելի չեն այն աղբյուրները, որոնցից նա պետք է ստանար իր գործին առնչվող մանրամասն տեղեկություններ։  Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը սահմանել է, որ խախտված են բանտարկյալի՝ Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հովածով նախատեսված իրավունքները՝ մասնավորապես տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Որոշման մեջ նշվում է, որ պետություններն պարտավորված չեն բանտարկյալներին ապահովել համացանցի հասանելիությամբ։ Սակայն, եթե վերջիններիս այն այնուամենայնիվ հասանելի է, իշխանությունները պետք է հստակ սահմանեն՝ թե ի՞նչ հիմքով այս կամ այն կայքի հասանելիությունը պետք է սահմանափակված լինի։ Այս իրավիճակում տվյալ սահմանափակումը կիրառելու համար համապատսխան հիմքեր առկա չէին՝ այսինքն արդարացված չէր նաև հայցվորի իրավունքների սահմանափակումը։

Call Now ButtonCall Now