Ուսման վարձը հնարավոր կլինի վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների

2019 թվականի մարտի 27-ին ընդունված օրենքով փոփոխություն է կատարվել “Կրթության մասին” 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 28-րդ հոդվածում, որը սահմանում է ուսման վարձը վճարելու ուսումնական հաստատություններում սովորողների պարտականությունը:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2019թ-ի ապրիլի 20-ից, ըստ որի Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը:

Call Now ButtonCall Now