Ժամանակավոր ներմուծում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման
2018թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը: Պայմանագրին կից Հավելված 1-ով՝ ԵՏՄ Մաքսային օրենսգրքով է սահմանվում Ապրանքների այն կատեգորիաները, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման:
Ապրանքների այդ կատեգորիաները համաձայն ԵՏՄ Մաքսային օրենսգրքի 219 հոդվածի 3 մասի սահմանվում է ԵՏՄ Հանձնաժողովի կողմից և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:
- ԵՏՄ հանձնաժողովը 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 109-ը որոշմամբ սահմանել է հետևյալ ապրանքները
Քաղաքացիական ինքնաթիռներ բեռնափոխադրման համար
Ուղևորափոխադրման համար նախատեսված նավեր
Քաղաքացիական ինքնաթիռներ Ուղևորափոխադրման համար, ոչ ավել քանի 19 անձի համար նախատեսված , ոչ կոմերցիոն նպատակներով: