Պարետը հանգուցյալի մերձավոր ազգականներին նույնպես արգելեց Հայաստան մտնել:

Տիգրան Ավինյանն ապրիլի 15-ին ստորագրել է որոշում, որով հանել է մերձավորի հոգեհանգստին կամ թաղմանը մասնակցելու նպատակով ՀՀ տարածք մուտք գործելու թույլտվությունը։ Նախկինում ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Պարետի նոր որոշման համաձայն՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է։

Call Now ButtonCall Now