Խորհուրդներ սկսնակ իրավաբաններին
1️⃣ Շփվեք ավելի մեծ փորձ ունեցող Ձեր աշխատակիցների հետ․ փորձեք ինքնուրույն հասկանալ՝ թե որ հարցում նրանք կարող ենք օգնության կարիք ունենալ և ցուցաբերեք համապատասխան աջակցությունը։
2️⃣ Հետևե՛ք Ձեր խոսքին՝ ինչպես և ինչ լեզվով եք արտահայտվում, որտեղ և իհարկե չմոռանալով բովանդակային կողմի մասին (օրինակ՝ աշխատավայրում բամբասանքներով զբաղվելը հարիր չի լինի պրոֆեսիոնալ իրավաբանին)։
3️⃣ Մասնագիտական կապը պահպանեք ընդունված կանոններին համապատասխան։ Մի՛ մոռացեք, որ ցանկացած նամակ կամ գրություն կարդալու են Ձեր գործընկերները, իսկ ցանկացախ վրիպում նկատելի է լինելու։ Սակայն, մի՛ չարաշահեք ձևականության պահանջները։
4️⃣ Կենտրոնացե՛ք կոնկրետ արդյունքների, այլ ոչ թե աշխատանքային ժամերի վրա։ Որպես Ձեր աշխատանքի ցուցանիշ դիտարկվելու են միայն վերջնական արդյունքները։