Գողացված ակտիվների վերադարձի նախագծի քննարկումը՝ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց գողացված ակտիվների վերադարձի վերաբերյալ նախագիծը։

Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ակտիվների վերականգնումը տեղի է ունենում հետևյալ 4 փուլերով.

Նախաքննության փուլ:

Քննիչը տեղեկատվություն է ստանում կատարված հանցագործության կամ գողացված ակտիվի վերաբերյալ և սկսում է հետախուզություն իրականացնել բացահայտելու համար ստացված տեղեկատվության հավաստիությունը: Այս փուլում ֆինանսական հետախուզությունը բացառիկ նշանակություն ունի բացահայտելու, թե արդյոք նախնական տեղեկատվությունը հավաստի տվյալներ է հաղորդում գողացված ակտիվների և դրանց պոտենցիալ գտնվելու վայրի վերաբերյալ: Այս փուլում էական նշանակություն ունի հետևյալ հարցի պատասխանը. Արդյոք հանցագործություն է տեղի ունեցել և ով է կատարել նշյալ հանցագործությունը:

 

Դատաքննության փուլ:

Այս փուլ սկսվում են այն ժամանակ, որբ քննչական և դատախազական մարմինները ավարտել են իրենց գործը և գործը դատարանին հանձնել: Այս փուլը իր մեջ ներառում է դատավարությունը և վճռի կամ դատավճռի հրապարակումը: Եթե մեղադրյալ դատապարտվում է հանցագործության կատարման մեջ, դատարանը եզրափակիչ դատական ակտում որոշում է կայացնում բռնագանձել հանցագործության կատարման հետևանքով ձեռք բերված ակտիվները: Իրավական ակտի անբողոքարկելիության պարագայում ակտիվների կարգավիճակը «սառեցված»-ից փոխակերպվում է «բռնագանձվող»-ի:

 

Վերադարձի փուլ:

Ակտիվները վերադարձվում են իրենց օրինական սեփականատերերին հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված ակտիվներ կիսելու պարտավորությունները և բարեխիղճ երրորդ անձանց իրավունքները: Այս փուլում կարևոր է որոշել վերադարձի ենթակա ակտիվների ծավալը և մեթոդները:

«Մեղադրական դատավճռի հիման վրա բռնագանձում իրականացնելիս պարտադիր պայման է հանդիսանում մեղադրական դատավճռի առկայությունը, որի հիման վրա էլ իրականացվում է բռնագանձումը: Առանց մեղադրական դատավճռի բռնագանձում իրականացնելիս մեղադրական դատավճռի առկայությունը իմպերատիվ բնույթ չի կրում, բռնագանձման ընթացակարգի առկայությունը բավական է: Նման ընթացակարգի առկայության պարագայում «Ողջամիտ կասկածի» սկզբունքը (beyond reasonable doubt)ի փոխարեն գործում է «Հավանականությունների հավասարակշռում» (balance of probabilities) սկզբունքը ինչը իրենից ենթադրում է, որ դատարանում «հաղթելու է» այն վարկածը, որի իրական լինելն ավելի հավանական է թվալու դատարանի համար»,-նշեց Նարեկ Ենոքյանը:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Աղբյուրը՝ iravaban.net:

Call Now ButtonCall Now