Կփոխհատուցվեն հոսանք սպառած բնակիչների գումարները:

Կառավարությունն իր ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։
Ըստ այդմ սահմանվում է, որ այս միջոցառման շահառու են հանդիսանալու գազի և էլեկտրաէներգիայի այն սպառող բաժանորդները, որոնց կոմունալ վճարումները փետրվարին կազմել են 1. բնական գազի սպառման գծով՝ 10 000-30 000 դրամ, 2. էլեկտրաէներգիայի գծով՝ 5000-10 000 դրամ ներառյալ։ Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց 30 տոկոսի չափով։ Որոշման երկրորդ կետով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչեւ 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը: Հիշեցնենք, որ 11-րդ միջոցառումը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել էին մինչեւ 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Նրանց դեպքում՝ փոխհատուցումը 50 տոկոս էր:
Call Now