Փոփոխություններ և լրացումներ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում

Oրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը, մասնավորապես, ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 3 ամիս։ Բացի այդ, ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում։ Միաժամանակ, անձի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի մերժման հիմքերը կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին։

Աղբյուրը՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔ։

Call Now ButtonCall Now