«Լեգալ Էքսպերտ» ՍՊԸ իրավաբանական խորհրդատվության գրասենյակ

Հիմնադրվել է 2009 թվականին.
Պետական գրանցման համար՝ 286.110.07407
Պետական գրանցման վկայական` 03 Ա 086580, ք.Երևան, Մաշտոցի 14/60

«Լեգալ Էքսպերտ»-ը փորձառու մասնագետներով համալարված գրասենյակ է, որն առաջարկում է պատշաճ իրավաբանական խորհրդատվության ծառայություններ և բարձր մակարդակի փորձաքննություն, որը համապատասխանում է ժամանակակից կազմակերպությունների (այդ թվում միջազգային), պետական մարմինների և անհատների պահանջներին: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ իրավաբանական կազմակերպությունների կողմից առաջարկված խորհրդատվական ծառայությունները արդյունավետ չեն, քանի որ դրանք սահմանափակվում են իրավական համակարգի ավանդական մեթոդներով: Սակայն մեր արհեստավարժ իրավաբանները քաջ ծանոթ լինելով իրավական ոլորտի նորարարություններին երաշխավորում են իրենց մատուցած ծառայությունների որակը` առաջարկելով մասնագիտական փորձաքննություն, իրավական, տնտեսական և ֆինանսական խորհրդատվություն:

Ինչո Լեգալ Էքսպերտ

  • Գրասենյակին աշխատակցում են հանրապետության լավագույն միջազգայնորեն վերապատրաստված իրավաբան մասնագետները, ինչը հնարավորություն է տալիս մշտապես պահպանել մատուցվող ծառայությունների որակն ու բարձր մակարդակը:
  • Գրասենյակը չի սահմանափակվում միայն նրանով, ինչին հասել է, այլ մշտապես ընդարձակում է իր գործունեության ոլորտները, իրականացնում է փորձի փոխանակում արտասահմանյան փորձառու իրավաբանական գրասենյակների և մասնագետների հետ, իրավագիտության ավանդական մեթոդները զուգակցում է նորարական մոտեցումների հետ` իր գործունեության շրջանակներում ապահովելով մշտական դինամիկ բարեփոխումներ, գրասենյակը սերտ կապեր ունի ինչպես Արևելյան Եվրոպայի և Հարավային Ամերիկայի, այնպես էլ համագործակցում է Հունաստանի, Ռուսաստանի, Իտալիայի և այլ երկրների իրավաբանական ֆիրմաների հետ` ուսումնասիրելով և օգտագործելով միջազգային փորձն ու մոտեցումները իրավական հարաբերությունների կարգավորման համար:
  • Լեգալ Էքսպերտը համարվում է իրավական համացանցի մասնակից, որը միավորում է տասնյակ առաջատար իրավաբանական գրասենյակներ` նպաստելով իրավագիտության ոլորտում փորձի փոխանակմանը և գրասենյակի մասնագիտացման ոլորտների ընդարձակմանը,
  • երբ պահանջում են հանգամանքները, գրասենյակը նաև պատվիրում է արտաքին խորհրդատուների ծառայություններ, որոնք մատուցում են առաջատար հայկական և արտասահմանյան փորձագետները,
  • ցանկացած գործընթաց իրականացվում է խնդրին տալով լուրջ մոտեցում և պարտադիր լուծում` մշտապես ապահովելով այցելուի պահանջները բավարարող արդյունք և պահպանելով հույժ գաղտնիություն` ի շահ հաճախորդի,

Վճարման քաղաքականություն

Մեծ և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ապահովում ենք բազմակողմանի խորհրդատվություն` շահավետ գնային տարբերակներով: Գնային ճկուն համակարգը թույլ է տալիս ընտրել վճարման ձևը. ֆիքսված հոնորար (անկախ գործարքային ելքի արդյունքից), ժամավճար, պայմանագրային վճար կամ այս երեքի համադրումը: Վճարումները պայմանագրային են ` ըստ ՀՀ գործարար շրջանառության :

Առաքելություն

Մենք աշխատում ենք, որպեսզի մեր այցելուները պաշտպանված և ապահոված լինեն արդարամիտ օրենքներով: Մեր գրասենյակի առաքելության հենքն է հանդիսանում հասարակության մեջ իրավագիտակցության բարձրացումը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում արդյունավետ վերականգնել դրանք, այդ իսկ պատճառով Լեգալ Էքսպերտ գրասենյակի իրավաբան մասնագետները ստանձնում են անհատի և իրավաբանական անձանց շահերի պաշտպանության առաքելությունը: