Ընտանեկան իրավունք
Ընտանեկան հարցերի հետ կապված վեճերը շատ հաճախ ունեն բավականին բարդ ու խճճված կառուցվածք։ Հետևաբար՝ դրանք ըստ էության լուծելու և ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է մի քանի նախապայման՝ ոլորտին լիարժեքորեն տիրապետող մասնագետներ և յուրաքանչյուր գործում իրավական նորմերի պատշաճ կիրառում։ Legal Expert-ի մասնագետները պատրաստակամ են իրավաբանական օգնություն ցուցաբերել ընտանեկան իրավունքի բոլոր ոլորտներում, մասնավորապես՝
• ամուսնալուծության, ալիմենտի, երեխաների շահերի պաշտպանության, գույքային վեճերի վերաբերյալ խորհրդատվություն,
• գույքի բաժանում,
• ամուսնական մասնաբաժնի հատկացում,
• մայրության կամ հայրության իրավունքի բողոքարկում,
• ամուսնական պայմանագրի կազմում,
• ծնողական իրավունքներից զրկում,
• ծնողական իրավունքների սահմանափակում,
• երեխայի հետ շփման կարգի որոշում,
• երեխայի ապրելավայրի հետ կապված վեճերի լուծում,
• որդեգրում,
• բռնություններից տուժած կանանց և երեխաներին շահերի պաշտպանություն
• հայցադիմումների կազմում և ներկայացուցչություն դատական ատյաններում։