Սպառողների իրավունքներ

Ա.-ն խանութից գնել է ապրանք և հետագայում պարզվել է, որ ապրանքը ոչ սարքին է, վերադարձրել է խանութ, ներկայացրել ՀԴՄ կտրոնը: Քանի՞ օրում է խանութը պարտավոր Ա.-ի գնած ապրանքը փոխարինել:

Խանութը կամ վաճառողը պետք է փոխարինի ոչ սարքին ապրանքը Ա.-ի կողմից վերադարձնելուց հետո 7 օրվա ընթացքում:

Անձը խանութից գնել է սարքավորում, սակայն այն լավ չի աշխատում: Ի՞նչ կարող է անձը պահանջել խանութից:

Եթե անձը գնել է ոչ սարքին ապրանք և զգուշացված է եղել դրա թերությունների մասին, ապա նա իր ընտրությամբ վաճառողից կարող է պահանջել հետևյալ գործողություններից մեկը.
1. վերացնել սարքի թերությունները առանց դրա դիմաց վճարելու,
2. ինքնուրույն վերացնել թերությունները և այդ գումարը պահանջել վաճառողից,
3. պահանջել այդ սարքի գնի իջեցում, որը համապատասխանում է դրա թերությանը,
4. պահանջել, որ սարքը փոխարինեն նմանատիպ սարքով կամ այլ սարք վերցնել դրա փոխարեն,
5. կարող է լուծել պայմանագիրը, այսինքն՝ վերադարձնել սարքը խանութին և վերցնել գումարը:

Ա.-ն խանութից գնել է մթերք, որից թունավորվել է և երկու շաբաթ եղել հիվանդանոցում: Ի՞նչ իրավունքներ ունի Ա.-ն որպես սպառող:

Ա.-ն իրավունք ունի խանութից կամ վաճառողից պահանջելու հիվանդանոցում կատարված ծախսերի փոխհատուցում: Վնասը կարող է հատուցվել միայն այն դեպքում, եթե մթերքը օգտագործվել է իր պիտանիության ժամկետի ընթացքում:

Call Now