Ինչպե՞ս է կատարվում տնտեսական ընկերակցության կամ ընկերության և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասի (փայի) արժեքի նկատմամբ իրավունքի ժառանգումը:
ՀՀ Քաղ. օր. 1248 հոդվածը սահմանում է, որ տնտեսական ընկերակցության կամ ընկերության մահացած մասնակցի ժառանգության զանգվածի մեջ մտնում է ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրային կապիտալում այդ մասնակցի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ:
Ինչ վերաբերում է կոոպերատիվի մահացած մասնակցի՝ կոոպերատիվում ունեցած նրա փայի արժեքի նկատմամբ իրավունքի ժառանգմանը, ապա եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ՝ նրա ունեցած փայը ևս մտնում է կոոպերատիվի մահացած մասնակցի ժառանգական զանգվածի մեջ: