Ինչպե՞ս է կազմվում կտակը:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսդրության կտակը կազմվում է գրավոր, երկու օրինակից: Կտակի մեջ նշվում է այն կազմելու վայրը և ժամանակը, այնուհետև ստորագրվում է կտակարարի (այն կազմող անձի կողմից): Կտակը պետք է կազմվի այնպես, որպեսզի տարամեկնաբանությունների առիթ չտա և լինի ընթեռնելի: Կտակը գրելիս կամ այն գրի առնելիս /այլ անձի կողմից/ օրենքը թույլատրում է կիրառել տեխնիկական միջոցներ` համակարգիչ, գրամեքենա և այլն: