Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը ինչ ժամկետում կարող է ներկայացնել հարկային մարմին:
Հարկերի մասին» ՀՀ օրենք Հոդված 13.8-ի համաձայն՝ օրենքի 13.7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու պայմանը բավարարող անձն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե նոր որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հաշվառման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: