Ի՞նչ է մեղսունակությունը
Անձը կարող է իր կատարած հանցանքի համար պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, եթե մեղսունակ է, այսինքն՝ օժտված է գիտակցությամբ և կամքով։ Այն անձինք, ովքեր զրկված են իրենց արարքը գիտակցելու կարողությունից կամ գիտակցում են, սակայն ընդունակ չեն ղեկավարել այն, քրեական պատասխանատվության ենթակա չեն։ Մեղսունակության վերաբերյալ տեսությունը ձևավորվել է ֆրանսիական քրեական իրավունքում 18-րդ դարի վերջին։ Ենթադրվում է, որ ցանկացած քաղաքացի մեղսունակ է։ Սակայն հանրորեն վտանգավոր արարքի հանգամանքները, սուբյեկտի վարքագիծը հանցագործության պահին կամ դրանից հետո կարող են հանգեցնել նրա մեղսունակության վերաբերյալ կասկածների։ Այդպիսի ցանկացած կասկածի դեպքում նշանակվում է դատահոգեբուժական փորձաքննություն։