Իրավական խորհրդատվության տրամադրում և օժանդակության ցուցաբերում

«Լեգալ Էքսպերտ» գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են արհեստավարժ և փորձառու մասնագետների կողմից: Գրասենյակը ապահովում է ներկայացուցչություն տարբեր ատյաններում և խորհրդատվություն մի շարք ոլորտներում:
Բոլոր ծառայությունները, համեմատած մյուս գրասենյակների, մատուցվում են խելամիտ սակագներով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալ տնտեսական վիճակը:

Առավել մանրամասն տրված են ըստ առանձին բնագավառների

Մասնավորապես`

1. Քրեական օրենսդրության բնագավառում, այդ թվում

  • քրեական իրավախախտումներ կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց (օրինական ներկայացուցիչներին) խորհրդատվության տրամադրում,
  • փաստաբանի մասնակցության ապահովվում նախաքննական մարմիններում,
  • փաստաբանի մասնակցություն դատական նիստերին,
  • դատավճիռների բողոքարկում,
  • քրեական գործով տուժող ճանաչված անձանց շահերի պաշտպանություն:

2. Քաղաքացիական օրենսդրության բնագավառում, այդ թվում`

  • սեփականության իրավունքի ձեռք բերման և օտարման, անշարժ գույքի վարձակալության, նվիրատվության, ժառանգության և գրավի հարցերով խորհրդատվություն, հայցադիմումների կազմում, ներկայացուցչություն դատական ատյաններում, նոտարական գրասենյակներում և այլ պետական ու տեղեկան ինքնակառավարման մարմիններում,
  • քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող բոլոր տիպի պայմանագրերի կազմում:

3. Ընտանեկան օրենսդրության բնագավառում, այդ թվում`

  • ամուսնալուծության, ալիմենտի, երեխաների շահերի պաշտպանության, գույքային վեճերի վերաբերյալ խորհրդատվություն, հայցադիմումների կազմում և ներկայացուցչություն դատական ատյաններում,
  • բռնություններից տուժած կանանց և երեխաներին շահերի պաշտպանություն:

4. Աշխատանքային օրենսդրության բնագավառում, այդ թվում`

  • խորհրդատվություն գործատուներին կամ աշխատողներին աշխատանքային օրենսդրության վերաբերյալ,
  • աշխատանքային պայմանագրերի կազմում,
  • աշխատանքային փոխհարաբերություններից ծագած վեճերով հայցադիմումների կազմում, իրավական օժանդակության ցուցաբերում, ներկայացուցչություն դատական ատյաններում:
 

5. Վարչական օրենսդրության բնագավառում, այդ թվում`

  • խորհրդատվություն վարչական իրավախախտումներին առնչվող հարցերով,
  • հայցադիմումների կազմում և ներկայացուցչությունն վարչական դատարանում: