Աշխատատեղեր

Եթե Դուք ցանկություն ունեք դառնալ լուրջ իրավաբան և աշխատել առաջատար իրավաբանական ընկերությունում, որը Ձեզ հնարավորություն կընձեռի ձեռք բերել իրավաբանական բազմակողմանի փորձ, ինչպես նա և հնարավորություն կտա սովորել ընկերության փորձառու և պրոֆեսիոնալ իրավաբանների մոտ, ապա «ԼԵԳԱԼ ԷՔՍՊԵՐՏ» իրավաբանական ընկերությունը Ձեզ հնարավորություն է տալիս մասնագիտական առաջընթացը իրականացնելու հնարավորություն: Անկախ այն հանգամանքից, թե արդյոք Դուք փորձառու իրավաբան եք, թե հենց նոր եք ավարտել իրավաբանական ֆակուլտետը, «ԼԵԳԱԼ ԷՔՍՊԵՐՏ» իրավաբանական ընկերությունը Ձեզ արժանավայել վարձատրություն և ընկերական աշխատանքային մթնոլորտ է առաջարկում: Մենք Ձեզ առաջարկում ենք դիտարկել «ԼԵԳԱԼ ԷՔՍՊԵՐՏ» իրավաբանական ընկերությունում աշխատելու հնարավորությունը: Եթե դուք հետաքրքրված եք «ԼԵԳԱԼ ԷՔՍՊԵՐՏ» իրավաբանական ընկերությունում աշխատելու հնարավորությամբ և ցանկանում եք աշխատել ընկերությունում, ապա սեղմեք ներք և ում բերված բաժիններից մեկի անվան վրա՝ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Ընտրակարգ

«ԼԵԳԱԼ ԷՔՍՊԵՐՏ» իրավաբանական ընկերությունում պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն մեր ընկերության կողմից տվյալ պաշտոնի համար սահմանված չափանիշներին: Մենք առաջին հերթին ծանոթանում ենք ուղարկված նամակներին և ինքնակենսագրություններին (CV): Այնուհետ և սահմանված չափանիշների հիման վրա ընտրված թեկնածուներին հարցազրույցի համար հրավիրում ենք մեր գրասենյակ, որտեղ նրանք անցնում են բազմափուլ հարցազրույց, որի ընթացքում նրանց առաջարկվում է հանձնել մասնագիտական և օտար լեզվի գիտելիքների ստուգման փոքրիկ թեստեր: Լավագույն արդյունք ցույց տված թեկնածուները աշխատանքային առաջարկություն են ստանում: Մաղթում ենք Ձեզ հաջողություն: Եթե դուք հետաքրքրված եք «ԼԵԳԱԼ ԷՔՍՊԵՐՏ» իրավաբանական ընկերությունում աշխատելու հնարավորությամբ և ցանկանում եք աշխատել ընկերությունում, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը և կից նամակը ուղարկել հետևյալ հասցեով՝

Info@legalexpert.am