"Տվեք մեզ փաստեր և մենք կտանք Ձեզ իրավունք"

Legal Expert "Լեգալ Էքսպերտ" իրավաբանական խորհրդատվության գրասենյակը ստեղծված է պաշտպանել իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները օրենսդրությամբ սահմանված կարգով:
Քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և այլոնց հետ աշխատելիս մեր գրասենյակի իրավաբան,փաստաբան մասնագետները առաջնորդվում են վերը արտահայտված սկզբունքներով:
Մեր հիմնական նպատակն է այցելուներին մատուցել պատշաճ որակի իրավաբանական օգնություն, ձեռնամուխ լինել նրանց հուզող ցանկացած իրավական հարցի լուծմանը, ինչպես նաև դատական ատյաններում պաշտպանել նրանց իրավունքները և օրինական շահերը: Աջակցում ենք ներպետական և արտերկրյա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց` տրամադրելով իրավաբանական օգնություն, ինչպես սկզբնական փուլում, այնպես էլ բուն գործունեության ընթացքում:
Մեր գրասենյակի փորձառու, արհեստավարժ, իրավագիտության ոլորտում թրծված իրավաբան մասնագետները կօգնեն Ձեզ խելամիտ ժամանակահատվածում վերականգնել և պաշպանել Ձեր խախտված իրավունքներն ու օրինական շահերը տարբեր պետական մարմիններում և դատական ատյաներում` առաջնորդվելով իրենց իսկ կարգախոսով` "ՏՎԵՔ ՄԵԶ ՓԱՍՏԵՐ և ՄԵՆՔ ԿՏԱՆՔ ՁԵԶ ԻՐԱՎՈՒՆՔ": "Լեգալ Էքսպերտ"-ը ստանձնած գործին ցուցաբերում է լուրջ մոտեցում` պահպանելով հույժ գաղտնիությունը:

Գիտական և գործնական մոտեցում

Legal Expert "Լեգալ Էքսպերտ" -ը նախագծվել է գործընկերների հետ անընդհատ շփումը դյուրին դարձնելու, երկխոսություն և քննարկումներ առաջ բերելու, ներդաշնակություն ստեղծելու նպատակով:
Քաղաքացիական, վարչական, ֆինանսական, և այլ ոլորտներում, դատարանում, միջազգային բանակցություններում մասնագետների ունեցած տարիների փորձի և գործնական աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր գործընթաց դարձնում է ավելի վստահելի: Այսպիսով ցանկացած գործընթաց իրականացվում է խնդրին տալով լուրջ մոտեցում և պարտադիր լուծում` մշտապես ապահովելով այցելուի պահանջները բավարարող արդյունք:

Ավանդական հմտություններ և նորարարություններ

Այսօր կան իրավաբանության տարբեր ճյուղեր: Արագ ընդարձակվող շուկան պահանջում է անընդհատ բարեփոխումներ կատարել նույնիսկ այնպիսի ծավալուն մասնագիտության մեջ, ինչպիսին է իրավաբանությունը:
Իրավական դաշտում ժամանակակից նորարարությունների մեթոդները անհավատալի են և բազմազան:
Գերազանց գործունեությունը իրավական դաշտում հիմնված է ամուր սյուների վրա: Կազմակերպության` մինչ այժմ միջազգայնորեն վերապատրաստված մասնագետների անունները մատուցվող ծառայությունների որակի երաշխիք են հանդիսանում: